Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի առաջին 4 կործանիչները։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։
Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևի խոսքով՝ 18 մարդ տուժել է, նրանցից երկուսը 7 և 9 տարեկան երեխաներ են։ 11 մեծահասակ էլ հոսպիտալացվել, որից 4-ը գտնվում է ծանր վիճակում։
Մարտի 22-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլի հատվածում ենթարկվել է ուկրաինական ծովային անօդաչուների հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է դաշնային նշանակության այդ քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ուկրաինական պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 21 դրոն, որից 16-ը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ անօդաչուներն արձակվել էին Ռուսաստանի Բրյանսկի մարզից։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր չինական ընկերությունները Ռուսաստան են մատակարարել 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով անօդաչուներ և դրանց դետալներ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ռուսական մաքսային ծառայության տվյալներին։
ՆԱՏՕ-ն քննարկում են Ռուսաստանի հետ սահմանի մոտ զորքերի և ռազմական տեխնիկայի սեփական խմբավորման լրացուցիչ ուժեղացման հնարավորությունը։ Այդպիսով դաշինքը հույս ունի կանգնեցնել Ուկրաինայի սահմաններից դուրս մարտական գործողությունների հնարավոր ընդլայնումը։
Միջազգային քրեական դատարանի պահանջով Գերմանիան կձերբակալի Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահը հայտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարները, երկու երկրների բանակային հրամանատարության բարձրաստիճան սպաները տեսակապի միջոցով քննարկում են անցկացրել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհայտարարված աշխատանքային այցով այցելել է ռուսական զինուժի կողմից բռնազավթված ուկրաինական Մարիուպոլ քաղաք։